Իտալիայում Ադրբեջանի դեսպանը պատասխանել է Նալբանդյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում փորձել է իր երկիրը ներկայացնել որպես մի երկիր, որն իբր նրբանկատորեն է մոտենում փախստականների, միգրացիայի, ազգային փոքրամասնությունների խնդիրներին, հավատարիմ է մուլտիկուլտուրալիզմի արժեքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության մասին աղավաղված տեղեկություններ:

ի պատասխան հայ նախարարի ստին՝ նույն պարբերականում հրապարակվել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդզադեի հոդվածը:  

«Ադրբեջանը՝ Հայաստանին. Հերի'ք է ստեք փախստականների մասին» խորագրով հոդվածում դեսպանը գրում է. «Հայաստանը, որի արտաքին գործերի նախարարն է հանդիսանում Էդվարդ Նալբանդյանը, ավելի քան 20 տարի է անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները, ավելի քան 1 մլն ադրբեջանցիների վերածել է փախստականների և հարկադրաբար տեղահանվածների, օկուպացված տարածքներում ավերել է ադրբեջանական պատմամշակութային հուշարձանները: Մոնոէթնիկ պետության վերածված Հայաստանը խրախուսում է խտրականության քաղաքականությունը: Նման երկրի նախարարը բարոյական իրավունք չունի խոսելու փախստականների, ազգային փոքրամասնությունների, մուլտիկուլտուրալիզմի և խաղաղության մասին»:   

Section: