Ճապոնացի բլոգերի անունը հանվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակից»

Բաքու-ԱՊԱ: Ճապոնիայի քաղաքացի, անկախ բլոգեր Նացումի Դայզենը նամակով դիմել է Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանատանը՝ խնդրելով իր անունը հանել արտասահմանցի անձանց ցուցակից, ովքեր ապօրինի այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ:

Նա նամակում նշել է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողաջականությանը, առանց Ադրբեջանի կառավարության հատուկ թույլտվության՝ այցեր չի կատարի օկուպացված տարածքներ:


Նա ափսոսանք է հայտնել այցի հետ կապված և ընդգծել է, որ նրա այցը ոչ մի դեպքում չի ծառայում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի վարչակարգի խրախուսմանը և դրա հետ կապված, ներողություն է խնդրում Ադրբեջանի կառավարությունից ու ժողովրդից:

Ճապոնիայի քաղաքացու դիմումը քննարկվել է համապատասխան կարգով: Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց» ցուցակից նրա անունը հանելու մասին որոշում է կայացվել:

 

Section: