Նախարար. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ավստրալիայի միջազգային զարգացման և խաղաղօվկիանոսյան համագործակցության նախարար Կոնչետա Ֆերավանտի-Ուելսի հետ:

Կոնչետա Ֆերավանտի-Ուելսը գոհունակություն է հայտնել առ այն,  որ հանդիսանում է Ադրբեջան այցելած՝ Ավստրալիայի առաջին նախարարը: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին ակնկալվում է ավստրալիացի գործարարների պատվիրակության այցն Ադրբեջան:  

Էլմար Մամեդյարովն ավստրալիացի նախարարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի մասին: Նա հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան՝ Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Կոնչետա Ֆերավանտի-Ուելսը, իր հերթին հայտարարել է, որ Ավստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:  

Section: